Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 33-րդ, 34-րդ, 35-րդ, 36-րդ, 37-րդ և 38-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 134-րդ, 135-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի 02-ի N 631-Ն որոշմամբ հաստատված կանոնադրության 9-րդ կետի երկրորդ ենթակետով, հիմք ընդունելով՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Ռ.Գասպարյան փողոց տուն 9 հասցեի բնակչուհի Մանուշակ Սարգսի Սաղաթելյանի 2025 թվականի նոյեմբերի 13-ի թիվ 5674 դիմումը և Հայաստանի Հանրապետության Փարաքար համայնքի «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի» 2025 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 11-րդ նիստի 37 արձանագրությունը. Որոշում եմ՝
1. Մանուշակ Սարգսի Սաղաթելյանին (ծնված՝ 1961 թվականի նոյեմբերի 20-ին, անձնագիր՝ AX 0517860 տրված 2024 թվականի հոկտեմբերի 18-ին , 057-ի կողմից) նշանակել հոգաբարձու՝ անչափահաս Մհեր Արմենի Գրիգորյանի (ծնված՝ 2011 թվականի մարտի 26-ին, ծննդյան վկայական՝ I-ЯЗ N 614659, հայրության ճանաչման վկայական՝ I-ЯЗ N 508096) նկատմամբ, իսկ խնամակալ՝ անչափահասներ Արտյոմ Արմենի Գրիգորյանի (ծնված՝ 2012 թվականի ապրիլի 09-ին, ծննդյան վկայական՝ I-ЯЗ N 628652, հայրության ճանաչման վկայական՝ I-ЯЗ N 510714), Արման Արմենի Գրիգորյանի (ծնված՝ 2014 թվականի դեկտեմբերի 22-ին, ծննդյան վկայական՝ I-ЯЗ N 697789, հայրության ճանաչման վկայական՝ I-АГ N 688998) նկատմամբ։
2.Հսկողություն սահմանել Մանուշակ Սարգսի Սաղաթելյանի (ծնված՝ 1961 թվականի նոյեմբերի 20-ին, անձնագիր՝ AX 0517860 տրված 2024 թվականի հոկտեմբերի 18-ին , 057-ի կողմից) գործողությունների նկատմամբ։
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Փարաքար համայնքի ղեկավարին` որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մանուշակ Սարգսի Սաղաթելյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: