Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 11-րդ կետով, 13-րդ կետի ա) և բ) ենթակետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի նոյեմբերի 3-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2023 թվականի հունվարի 18-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023CXTZPR) և հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինականացման համար սահմանված վճարը չի կատարվել 60-օրյա ժամկետում. որոշում եմ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղում գտնվող 04-065-0028-0014 կադաստրային ծածկագրով Վարսենիկ Պետրոսի Մեսրոպյանին սեփականության իրավունքով պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված՝ 102,6 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան առաջին հարկը, 102,6 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տան երկրորդ հարկը, 67,2 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 5,4 քառակուսի մետր արտաքին մակերեսով խորդանոցը և 5,3 քառակուսի մետր մակերեսով պարիսպը, համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «ՍԱՐԳԻՍ ԹԱՄԱԶՅԱՆ ՌՈԲԵՐՏԻ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի բնակելի տան առաջին և երկրորդ հարկերի համար կազմում է 1969 դրամ, 1 քառակուսի մետր օժանդակ շինության, խորդանոցի և պարսպի համար կազմում է 1181,4 դրամ, վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 496 069,86 (չորս հարյուր իննսունվեց հազար վաթսունինը դրամ ութսունվեց լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Հողամասին և շինությանը տալ նոր հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, 1-ին փողոց 36 բնակելի տուն (ծածկագիր 04065WT3T68B):
4. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Մերձավան գյուղի 900325175157 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
5. Ուժը կորցրած ճանաչել հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2024 թվականի մարտի 15-ի «Վարսենիկ Պետրոսի Մեսրոպյանի կողմից կատարած ինքնակամ շինությունների օրինականացման և հասցե տրամադրելու մասին» թիվ 155-Ա որոշումը:
6. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: