Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և հիմք ընդունելով 2024 թվականի մարտի 19-ին լրամշակված 12.05.2011թ.-ի N 18 ճարտարապետահատակագծային առաջադրանքը և քաղաքացի Գեղամ Սարգսի Ղազարյանի 2024 թվականի մարտի 7-ի N 1446 դիմումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող, Գեղամ Սարգսի Ղազարյանին սեփականության իրավունքով պատկանող` 04-094-0504-0011 կադաստրային ծածկագրով 0,17 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ վարելահող/ հողամասից 0.13245 հեկտար մակերեսով հողամասի նշանակությունը փոփոխել` որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |