Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 4-րդ կետով, 10-րդ հոդվածի 5-րդ կետով , հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից տրված 2025 թվականի սեպտեմբերի 9-ի թիվ Կ-09092025-04-0211 որոշումը, հողամասի համասեփականատեր Մարինե Ռուբիկի Թովմասյանի և մյուսների կողմից լիազորված անձ Արամ Գագիկի Ավդալյանի 2025 թվականի սեպտեմբերի 17-ի N 4629 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Ռ. Արշակյան փողոց թիվ 28/1 հասցեում գտնվող, Մարինե Ռուբիկի Թովմասյանի և մյուսներին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0054-0004 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման հողամասի վրա առկա 7.1 քմ մակերեսով շինության՝ լոգարանի և 5.8 քմ մակերեսով շինության՝ կաթսայատան գործառնական նշանակությունը փոխել որպես՝ խորդանոց, հիմք ընդունելով <<Ավագ Ավագյան Գագիկի>> անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի հատակագիծը:
2. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Փարաքարի համայնքի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հակոբ Միքաելյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: