Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով, 39-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Ավան, Սայաթ-Նովա թաղամաս, շենք 8/2 բնակարան 14 հասցեի բնակիչ Մարտիրոս Մովսեսի Գոջանյանի (ծնված` 1962 թվականի ապրիլի 25-ին, անձնագիր AX 0387656, տրված` 2024 թվականի հուլիսի 26-ին 006-ի կողմից) 2025 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 5752 դիմումը՝ իր քրոջ՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված Իսկուհի Մովսեսի Գոջանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-069-147-006 կադաստրային ծածկագրով 0.22 հա մակերեսով նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, օգտագործման նպատակը` վարելահող, հողամասը վաճառելու թույտվություն տալու մասին, ինչպես նաև ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 11 նիստի 38 արձանագրությամբ տրված դրական եզրակացությունը՝ ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Թույլատրել Մարտիրոս Մովսեսի Գոջանյանին (ծնված` 1962 թվականի ապրիլի 25-ին, անձնագիր AX 0387656, տրված` 2024 թվականի հուլիսի 26-ին 006-ի կողմից, հաշվառման հասցե` Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Ավան, Սայաթ-Նովա թաղամաս շենք 8/2 բնակարան 14) վաճառելու Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ԱՐԴ/0877/02/24 քաղաքացիական գործով 2025 թվականի հունիսի 30-ի վճռով անգործունակ ճանաչված իր քրոջ՝ Իսկուհի Մովսեսի Գոջանյանին (ծնված` 1957 թվականի հունվարի 10-ին, նույնականացման քարտ՝ 016050452, տրված` 2024 թվականի մայիսի 31-ին 006-ի կողմից) սեփականության իրավունքով պատկանող 04-069-147-006 կադաստրային ծածկագրով 0.22 հա մակերեսով նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, օգտագործման նպատակը՝ վարելահող, հողամասը:
2. Հսկողություն սահմանել Իսկուհի Մովսեսի Գոջանյանի եղբոր՝ Մարտիրոս Մովսեսի Գոջանյանի գործողությունների նկատմամբ: 3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել Փարաքար համայնքի ղեկավարին՝ որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարտիրոս Մովսեսի Գոջանյանին պատշաճ իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: