Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի հատակագիծը տրված է 2025 թվականի հունվարի 13-ին «Չափշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, և հողամասի համասեփականատեր Գոհար Մուրադյանի 2025 թվականի փետրվարի 4-ի N 490 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի վարչական սահմաններում գտնվող Գոհար Մուրադյանին և մյուսներին Ժառանգության իրավունքով պատկանող 04-094-0020-0008 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Վ. Սարգսյան 2-րդ փողոց, N 36 բնակելի տուն:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Վ. Սարգսյան 2-րդ փողոց, N 36/1 բնակելի տուն:
3. Նույն հողատարածքի` կողմ 3-ին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Կոմիտասի փողոց N 16/1 հողամաս:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: