Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման տրված նոյեմբերի 25-ին «Արսեն Մելքոնյան Արթուրի» ԱՁ-Ի կողմից, և համասեփականատեր Պետրոս Աղաբեկյանի 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 7042 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի վարչական սահմաններում գտնվող Պետրոս Աղաբեկյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող 04-069-0043-0003 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (առանձնացվող մաս) 0.13565 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ Տ. Անդրեասյան փողոց, N 40 բնակելի տուն:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (առանձնացվող մաս 2) 0.075 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մուսալեռ Տ. Անդրեասյան փողոց, N 40/1 շինություն:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: