Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի երկրորդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման պահանջներով, նկատի ունենալով, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, ինչպես նաև չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, շինության զբաղեցրած հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով հողամասի և շինության հատակագծերը` տրված «Ավագ Ավագյան Գագիկի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից, «ՍԵՅՍՄՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2023 թվականի մայիսի 19-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի սեպտեմբերի 2-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024VEGJPA), շինությունը կատարած անձ Արայիկ Վոլոդիայի Սարգսյանի կողմից տրված լիազորագիրը և լիազորված անձ Արթուր Կամոյի Բաբալյանի 2025 թվականի հունիսի 10-ի N 2703 դիմումը. որոշում եմ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ գյուղում գտնվող՝ 141.0 քառակուսի մետր մակերեսով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա գտնվող՝ 1.5 քառակուսի մետր արտաքին մակերեսով պահեստը, 0.8 քառակուսի մետր արտաին մակերեսով զուգարանը և 6.3 քառակուսի մետր պարիսպը ճանաչել Փարաքար համայնքի սեփականությունը և օրինականացնել` համաձայն «Ավագ Ավագյան Գագիկի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծերի:
2. Հողատարածքին և շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Այգեկ, 1-ին փողոց, 2-րդ փակուղի, 6/1 հողամաս (04032GG9ALMU):
3. Հաշվի առնելով, որ կառույցն իրականացվել է Արայիկ Վոլոդիայի Սարգսյանի կողմից և ընդունվել է առաջարկը՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու հողամասը և շինությունը, Արայիկ Վոլոդիայի Սարգսյանին ուղղակի վաճառքով օտարել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ գյուղի 1-ին փողոցի 2-րդ փակուղու թիվ 6/1 հասցեում գտնվող 0.0141 հեկտար մակերեսով հողամասը՝ առկա շինություններով:
4. 141.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի կառուցապատման հող: Համայնքի հողային հաշվեկշռում կատարել համապատասխան փոփոխություն:
5. Ինքնակամ կառույցի օրինականացման և վաճառքի համար վճարը սահմանվում է յուրաքանչյուր 1 քառակուսի մետր պահեստի համար կազմում է 2133 Հայաստանի Հանրապետության դրամ, զուգարանի և պարսպի համար 2844 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա գումարը կազմում է 23 391,90 (քսաներեք հազար երեք հարյուր իննսունմեկ Հայաստանի Հանրապետության դրամ իննսուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի վարչական եկամուտների 900325155175 հաշվեհամարին:
6. Հողամասի օտարման վճարը սահմանվում է յուրաքանչյուր 1 քառակուսի մետր հողամասի համար 1877.7 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա գումարը կազմում է 264 755,70 (երկու հարյուր վաթսունչորս հազար յոթ հարյուր հիսունհինգ Հայաստանի Հանրապետության դրամ, յոթանասուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքար համայնքի ֆոնդային եկամուտների 900325155159 հաշվեհամարին:
7. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից: