Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 597-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Արմավիր-8 նախագիծը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 2-ի N 19-Ա որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի հունիսի 24-ին տրված թիվ 24062024-04-0081 իրավունքի պետական գրանցման վկայականը և հողամասի սեփականատեր Մովսես Ռաֆիկի Շահինյանի լիազորված անձ Արայիկ Ռաֆաելի Մկրտչյանի 2025 թվականի ապրիլի 10-ի N 1650 դիմումը. որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Կոմիտասի փողոց 14/2 հասցեում գտնվող՝ Մովսես Ռաֆիկի Շահինյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0037-0002 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.0917 հեկտար մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման հողամաս:
2.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն, սույն՝ 0.0917 հեկտար մակերեսով հողամասը, հանել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի հաշվեկշռից և ներառել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողերի հաշվեկշռում:
3.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Փարաքարի համայնքի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հակոբ Միքաելյանի վրա: 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: