Ղեկավարվելով <<Տեղական տուրքի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասով,հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության եզրակացությունը.համայնքի ավագանին որոշում է ՝
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում 2020 տեղական վճարների գծով արտոնություններ՝ համաձայն հավելվածի:
2. Անվավեր ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2019 թվականի նոյեմբերի 4-ի <<Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում 2020 թվականի տեղական տուրքերի և վճարների գծով արտոնություներ սահմանելու մասին>> N 38-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: