Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման տրված 2024 թվականի փետրվարի 28-ին «Ավագ Ավագյան Գագիկի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից և հողամասի համասեփականատեր Վրեժ Խուդավերդյանի 2024 թվականի մարտի 5-ի դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի վարչական սահմաններում գտնվող Վրեժ Խուդավերդյանին և Սուրիկ Խուդավերդյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 04-094-0130-0020 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (առանձնացվող հատված 1) 0.0678 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Արարատյան փողոց N 43/1 բնակելի տուն:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (առանձնացվող հատված 2) 0.0678 հեկտար մակերեսով հողամասին և առկա շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Արարատյան փողոց N 43 բնակելի տուն:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: