Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման տրված է 2025թ հունվարի 17-ին «Մելկար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից, և հողամասի սեփականատեր Հարություն Խաչատրյանի 2025 թվականի հունվարի 23-ի N 247 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի վարչական սահմաններում գտնվող Հարություն Խաչատրյանին սեփականության իրավունքով պատկանող 04-065-0027-0006 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (առանձնացվող հողամաս 1) 0.04705 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, 3-րդ փողոց, N 25 հողամաս:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (առանձնացվող հողամաս 2) 0.0324 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, 3-րդ փողոց, N 25/1 հողամաս:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: