Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման տրված 2025 թվականի մարտի 6-ին «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից և հողամասի համասեփականատերեր Կարեն Պողոսյանի և Մերուժան Պողոսյանի 2025 թվականի մարտի 7-ի N 1132 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի վարչական սահմաններում գտնվող Կարեն Պողոսյանին և Մերուժան Պողոսյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող 04-065-0071-0018 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (առանձնացվող հատված 1) 0.0451 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, Երիտասարդության փողոց N 47 հողամաս:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (առանձնացվող հատված 2) 0.0449 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, Երիտասարդության փողոց N 47/1 հողամաս:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: