Ղեկավարվելով «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Խաչիկ Մկրտումյանի նկատմամբ /ծնված՝ 22․09․1951թ., անձնագիր՝ BA3281397, տրված՝ 17.09.2019թ. 202-ի կողմից, հաշվառված՝ ՀՀ Արմավիրի մարզ, Փարաքար համայնքի, գ. Մուսալեռ, Բաղրամյան փողոց 43 տուն հասցեում/ 2024 թվականի մայիսի 3-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով հարուցված վարչական վարույթի արդյունքում ընդունվել է ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի՝ վարչական վարույթը կասեցնելու և պարտավորությունների աստիճանական մարման ժամանակացույց կազմելու մասին 2024 թվականի մայիսի 3-ի թիվ 262-Ա որոշումը, հիմք ընդունելով ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի վարչական ղեկավար Սիմա Հակոբյանի 2024 թվականի մայիսի 7-ի թիվ 2741 զեկուցագիրը և Խ․ Մկրտումյանի կողմից նրկայացված վճարման անդորրագրերը, որով վերջինս ամբողջությամբ կատարել է ՀՀ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի բյուջեի նկատմամբ ունեցած հարկային պարտավորությունը՝ որոշում եմ․
1. Կարճել Խաչիկ Աբգարի Մկրտումյանի նկատմամբ հարուցված վարչական վարույթը:
2. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ որոշումն ուժի մեջ մտնելուց օրվանից երկամսյա ժամկետում։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում կողմին իրազեկելուն հաջորդող օրվանից կամ սույն որոշմամբ ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները հայտնի չլինելու դեպքում հրապարակման պահից՝ azdarar.am կայքի և /կամ Փարաքարի համայնքապետարանի տեղեկագրերում հրապարակելու միջոցով: