Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի 02-Ն հրամանի պահանջներով. Որոշում եմ՝
1.2025 թվականի դեկտեմբերի 19-ին ժամը 10:00-ին նշանակել և անցկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի «Մերձավանի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ:
2.2025 թվականի դեկտեմբերի 19-ին ժամը 13:00-ին նշանակել և անցկացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի «Այգեկի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ:
3.Աշխատակազմի քարտուղարին` (Գայանե Մանուկյան) սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված մրցույթների անցկացման մասին հայտարարության հրապարակումը և նախապատրաստական աշխատանքների իրականացումը:
4.Մրցույթների անցկացման տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար լիազորված անձ նշանակել Փարաքարի համայնքապետարանի աշխատակազմի Քարտուղարության, անձնակազմի կառավարման, հասարակայնության, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ՝ Անի Բարսեղյանին:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: