Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրրի կոմիտեի 2025 թվականի սեպտեմբերի 22-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-22092025-04-0085 որոշումը, քաղաքացի Սեյրան Ենոքի Մնացականյանի և մյուսների 2025 թվականի սեպտեմբերի 30-ի թիվ 4911 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի հուլիսի 11-ի «Սեյրան Ենոքի Մնացականյանի և մյուսների կողմից կատարած ինքնակամ շինությունների օրինականացման և նոր հասցե տրամադրելու մասին» թիվ 631-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ՝
1) որոշման 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղում գտնվող՝ Սեյրան Ենոքի Մնացականյանին, Ալիսա Սարգիսի Սարգսյանին, Ենոք Սեյրանի Մնացականյանին, Լուսինե Սեյրանի Մնացականյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 04-065-0018-0015 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված՝ 187.0 քառակուսի մետր արտաքին մակերեսով բնակելի տունը, 12.9 քառակուսի մետր արտաքին մակերեսով լողավազանը, 19.4 քառակուսի մետր արտաքին մակերեսով շվաքարանը, 7.6 քառակուսի մետր մակերեսով ծածկը, 13.7 քառակուսի մետր արտաքին մակերեսով թռչնանոցը, 4.8 քառակուսի մետր մակերեսով պարիսպը՝ համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «ԿԱՐԵՆ ՄԱՉԱՆՅԱՆ» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի, իսկ հողամասում առկա 1.4 քմ մակերեսով զուգարանը թողնել ինքնակամ:»,
2) որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. « «Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր բնակելի տան համար կազմում է 1969 Հայաստանի Հանրապետության դրամ, 1 քառակուսի մետր լողավազանի, շվաքարանի, ծածկի, թռչնանոցի և պարսպի համար կազմում է 1181.4 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 437 196,76 (չորս հարյուր երեսունյոթ հազար հարյուր իննսունվեց դրամ յոթանասունվեց) Հայաստանի Հանրապետության դրամ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: