Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի ,,Փարաքար համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, N 15-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գույքի իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 2022 թվականի ապրիլի 1-ի թիվ Կ-01042022-04-0077 որոշումը, Փարաքար համայնքի ավագանին որոշում է․ 1. Փարաքար համայնքի գլխավոր հատակագծում կատարել հետևյալ փոփոխությունը.
1) Փարաքար համայնքի վարչական սահմաններում գտնվող 04-094-0017-0002 կադաստրային ծածկագրով 0.2216 հա պետական սեփականություն հանդիսացող՝ հատուկ նշանակության նպատակային նշանակությամբ հողամասի նպատակային նշանակությունը փոխել, որպես արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հող, գործառնական նշանակությունը՝ արդյունաբերական օբյեկտների:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին (Դ.Մինասյան)՝ սահմանված կարգով իրականացնելու սույն որոշումից բխող իրավական գործառույթները:
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու մասին» թիվ 22-Ա որոշումը: |