Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով «Հռիփսիմե Կիրակոսի Արսենյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի հոկտեմբերի 16-ին տրված հողամասի բաժանման սխեման և հողամասի սեփականատեր Սուսաննա Սեդրակի Սիրադեղյանի 2025 թվականի նոյեմբերի 11-ի N 5636 դիմումը. որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Նորակերտ գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Սուսաննա Սեդրակի Սիրադեղյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-074-0031-0011 կադաստրային ծածկագրով հողամասի կողմ 1-ին՝ (Առանձնացվող հատված 1) 0.0346 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Նորակերտ, 20-րդ փողոց, 7/1 հողամաս:
2.Նույն հողատարածքի` կողմ 2-ին՝ (Առանձնացվող հատված 2) 0.0250 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Նորակերտ, 20-րդ փողոց, 7/2 հողամաս:
3.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: