Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով, միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Արմավիր-8 նախագիծը հաստատելու մասին Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 2-ի N 19-Ա որոշմամբ և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2024 թվականի ապրիլի 4-ի N01/14/02452-2024 գրությունը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվական դեկտեմբերի 22-ի 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-118 եզրակացությունը.Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող` 04-069-0105-0022 կադաստրային ծածկագրով 0,0655 հեկտար մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության /հողատեսքը՝ խաղող/ հողամասի նշանակությունը փոփոխել` որպես բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ ընդհանուր օգտագործման հողեր, հետագայում որպես ճանապարհ օգտագործելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն, սույն՝ 0.0655 հեկտար մակերեսով հողամասը հանել գյուղատնտեսական խաղողի հողատեսքեր նշանակության հողերի հաշվեկշռից և ներառել բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման հողերի հաշվեկշռում:
3.Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |