Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 24-րդ կետի 3-րդ ենթակետով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Արմավիր-8 նախագիծը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 2-ի N 19-Ա որոշմամբ, հիմք ընդունելով հողամասի սեփականատեր Նախշուն Արմենակի Սուքիասյանի 2025 թվականի հոկտեմբերի 21-ի N 5242 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մուսալեռ գյուղի Շառլ-Տիրան Թեքեյան փողոց թիվ 9 հասցեում գտնվող, Նախշուն Արմենակի Սուքիասյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-069-0103-0133 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման 500.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի մակերեսի գործառնական նշանակությունը փոփոխել որպես բնակելի կառուցապատման հող՝ հետագայում բնակելի տուն կառուցելու նպատակով:
2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն, սույն՝ 500.0 քառակուսի մետր մակերեսով հողամասը, հանել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման նշանակության հողերի հաշվեկշռից և ներառել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողերի հաշվեկշռում:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
4. Հետագա կառուցապատումն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի օրենսդրության պահանջներին համապատասխան, նախապես համաձայնեցված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա Փարաքարի համայնքի ղեկավարի կողմից տրված շինարարության թույլտվության համաձայն:
5. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան: