Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի ,,Փարաքար համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին,, N 15-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Ավետիք Մկրտումյանի դիմումը և Արամ Սարգսյանի զեկուցագիրը քննարկվող հարցի վերաբերյալ. համայնքի ավագանին որոշում է՝
1.Տալ համաձայնություն Արմավիրի մարզի Փարաքար համայնքի գլխավոր հատակագծում կատարելու հետևյալ փոփոխությունները՝ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական տարածքում գտնվող 283.5 քառակուսի մետր պետական սեփականություն հանդիսացող ջրային կատեգորիայի ջրային գործառնական նշանակության հողամասը փոխել համայնքային սեփականության՝ բնակելի կառուցապատման հող, հետագայում Ավետիք Մկրտումյանին օտարելու և դրա վրա առկա ինքնակամ շինությունը օրինականացնելու համար:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին (Ս. Վարդանյան)՝ սահմանված կարգով իրականացնելու սույն որոշումից բխող իրավական գործառույթները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: