Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման՝ տրված նոյեմբերի 5-ին «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից և համասեփականատեր Հովակիմ Սահակյանի 2024 թվականի նոյեմբերի 11-ի N 6458 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի վարչական սահմաններում գտնվող Հովակիմ Սահակյանին և մյուսներին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0105-0018 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին (կողմ 1) 0.0890 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար Երևանյան փողոց, N 39/1 բնակելի տուն:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (կողմ 2) 0.0413 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար Երևանյան փողոց, N 39/2 հողամաս:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: