Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշումներով, հիմք ընդունելով Վարդան Ռոբերտի Գասպարյանի 2025 թվականի սեպտեմբերի 9-ի N 4909 դիմումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1.Տալ համաձայնություն Վարդան Ռոբերտի Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող, 04-094-0017-0058 կադաստրային ծածկագրով,/04112022-04-0065/ բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.0404 հա մակերեսով հողամասին կից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող՝ 04-094-0017-0060 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության 0.0148 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով` ընդլայնման նպատակով օտարելու Վարդան Ռոբերտի Գասպարյանին:
2. Վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ մեկ քառակուսի մետրի համար 6834.3 ՀՀ դրամ:
3.Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |