Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի հոկտեմբերի 30-ին տրված հողամասի բաժանման սխեման և հողամասի սեփականատեր Գեղամ Սուրենի Հովհաննիսյանի 2025 թվականի հոկտեմբերի 31-ի N 5440 դիմումը. որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Գեղամ Սուրենի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0057-0001 կադաստրային ծածկագրով հողամասի կողմ 1-ին՝ (Առանձնացվող հատված 1) 0.033 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Սևանի փողոց, 8 պարիսպ:
2.Նույն հողատարածքի` կողմ 2-ին՝ (Առանձնացվող հատված 2) 0.065 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Սևանի փողոց, 8/1 բնակելի տուն:
3.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: