Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման տրված 2025 թվականի ապրիլի 25-ին «Ջիվան Հարությունյան Արսենի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից և հողամասի սեփականատեր Լարիսա Վազգենի Այվազյանի 2025 թվականի ապրիլի 25-ի N 1852 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Բաղրամյան գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Լարիսա Վազգենի Այվազյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-030-0043-0020 կադաստրային ծածկագրով հողամասի կողմ 1-ին (առանձնացվող մաս 1) 0.0603 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Բաղրամյան, Վ. Տերյան փողոց, 3-րդ փակուղի, N 15/1 հողամաս:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին (առանձնացվող մաս 2) 0.0602 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Բաղրամյան, Վ. Տերյան փողոց, 3-րդ փակուղի, N 15/2 հողամաս:
3. Նույն հողատարածքի` կողմ 3-ին (առանձնացվող մաս 3) 0.056 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Բաղրամյան, Վ. Տերյան փողոց, 3-րդ փակուղի, N 15/3 հողամաս:
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: