Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի հունիսի 3-ին տրված հողամասի բաժանման սխեման և հողամասի սեփականատեր Լուսինե Հայկի Բաղդասարյանի 2025 թվականի հունիսի 5-ի N 2613 դիմումը. որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Պտղունք գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Լուսինե Հայկի Բաղդասարյաին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-082-0003-0006 կադաստրային ծածկագրով հողամասի կողմ 1-ին՝ (առանձնացվող հատված 1) 0.05 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Պտղունք, Սոսեի փողոց, 12 հողամաս:
2.Նույն հողատարածքի` կողմ 2-ին՝ (առանձնացվող հատված 2) 0.0513 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Պտղունք, Սոսեի փողոց, 12/1 հողամաս:
3.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: