Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով ա/ձ Ամալյա Սարգսյանի 2023 թվականի ապրիլի 10-ի թիվ 1215 դիմումը՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է. 1․ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի հոկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի սեփականություն հանդիսացող գույքը վարձակալությամբ տրամադրելու մասին» թիվ 70-Ա որոշման 1-ին կետում «12․3» թիվը փոխարինել «33․9» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |