Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով անշարժ գույքի N 28022024-04-0070 և N 27092023-04-0057 վկայականները և հողամասի սեփականատեր Գրիգոր Գրիգորյանի 2024 թվականի ապրիլի 16-ի N 2297 դիմումը. որոշում եմ`
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի 1-ին փողոց N 17 և 1-ին փողոց N 19 հասցեներում գտնվող բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի միավորումից առաջացած անշարժ գույքին տալ մեկ միասնական հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, 1-ին փողոց N 17-19 բնակելի տուն:
2. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում։