Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով «Մելկար» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի սեպտեմբերի 2-ին տրված հողամասի բաժանման սխեման, հողամասի սեփականատեր Այ-Սուու Անդրեյի Կուուլարի կողմից տրված լիազորագիրը և լիազորված անձ Մուսա Մուսավի Շամսիի 2025 թվականի սեպտեմբերի 4-ի N 4530 դիմումը. որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Արևաշատ գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Այ-Սուու Անդրեյի Կուուլարին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-026-0035-0005 կադաստրային ծածկագրով հողամասի կողմ 1-ին՝ (Առանձնացվող հողամաս 1) 0.04 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Արևաշատ, Երևանյան խճուղի, 68 հողամաս:
2.Նույն հողատարածքի` կողմ 2-ին՝ (Առանձնացվող հողամաս 2) 0.014 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Արևաշատ, Երևանյան խճուղի, 68/1 հողամաս:
3 Նույն հողատարածքի` կողմ 3-ին՝ (Առանձնացվող հողամաս 3) 0.04 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Արևաշատ, Երևանյան խճուղի, 68/2 հողամաս:
4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: