Այսօր: Երկուշաբթի, 24 Հունվարի 2022թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 262-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 0231 6-00-42, 060-53-00-42, paraqar.armavir@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 նոյեմբերի 2021 թվականի N 262-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքարի գյուղական համայնքի ավագանու 2012 թվականի մարտի 28-ի «Փարաքարի գյուղական համայնքի (բնակավայրի) պարզեցված գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» 15-Ն որոշմամբ, նկատի ունենալով, որ հողամասն ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի սահմանափակումների ցանկում, հիմք ընդունելով հողամասի հատակագիծը, տրված «Արմեն Դավթյան» Ա/Ձ-ի կողմից, սեփականության իրավունքի գրանցման թիվ 1466081 վկայականը, տրված 27.04.2005 թվականին, Փարաքարի համայնքապետարանի քաղաքաշինոթյան, հողօգտագործման և ընդհանուր բաժնի կողմից տրված 2021 թվական նոյեմբերի 23-ի եզրակացությունը և Նորիկ Երջանիկի Գրիգորյանի 2021 թվականի հունվարի 27-ի դիմումը. Որոշում եմ `

1. Նորիկ Երջանիկի Գրիգորյանին վարձակալության իրավունքով պատկանող Արմավիրի մարզի Փարաքար գյուղում բնակավայրերի նպատակային նշանակության հողերի գոտում գտնվող 04-094-0109-0045 կադաստրային ծածկագրով (նախկինում 04-094-107-003 կադաստրային համարով) 0.00825 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությանը փոխել որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման հող:

2. Նորիկ Երջանիկի Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0109-0045 կադաստրային ծածկագրով հողամասի սահմաններում առկա շինության նպատակային և գործառնական նշանակությունը փոխել, որպես հասարակական նշանակության շինություն՝ ավտոտեխսպասարկման կետ:

3. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի հողային հաշվեկշռում կատարել փոփոխություն, սույն՝ 0.00825 հա մակերեսով հողամասը ներառել բնակավայրի հասարակական կառուցապատման հողերի հաշվեկշռում:

4. Հողամասին և շինությանը տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Երևանյան փողոց N 141 ավտոտեխսպասարկման կետ:

5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արմավիրի մարզ, Գ. Փարաքար, Նաիրի 42
0231 6-00-42, 060-53-00-42
paraqar.armavir@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner