Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 76
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 112-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 փետրվարի 2024 թվականի N 112-Ա

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-3-րդ ենթակետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով քաղաքացի Կարապետ Ալեքսանի Գյուլնազարյանի 2024 թվականի փետրվարի 7-ի N 757 դիմումը, Փարաքար գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 1991 թվականի փետրվարի 2-ի թիվ 1 որոշման թիվ 21 քաղվածքը, տրված Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի կողմից, 2023 թվականի օգոստոսի 31-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում 7712-ով), 2023 թվականի օգոստոսի 31-ին տրված ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը (գրանցված է սեղանամատյանում 7713-ով), «Ջիվան Արսենի Հարությունյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2024 թվականի հունվարի 8-ին տրված հողամասի և շինության հատակագիծը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող կառույցներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կատուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում. որոշում եմ՝

1. Վերականգնել Կարապետ Ալեքսանի Գյուլնազարյանի (ծնված` 1954 թվականի ապրիլի 4-ին), Աղունիկ Ցոլակի Փիրոյանի (ծնված` 1960 թվականի մարտի 28-ին), Կարինե Կարապետի Գյուլնազարյանի (ծնված` 1979 թվականի մարտի 8-ին), Ալեքսան Կարապետի Գյուլնազարյանի (ծնված` 1981 թվականի հուլիսի 25-ին), սեփականության իրավունքները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող գույքային միավորի՝ 1994 թվականին կառուցված բնակելի տան, 1994 թվականին կառուցված ծածկի, 1996 թվականին կառուցված բնակելի տան, 1996 թվականին կառուցված բաց պատշգամբի, 1994 թվականին կառուցված զուգարանի, 1994 թվականին կառուցված պարսպի և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող` 04-094-0063-0018 կադաստրային ծածկագրով` 0.0995 հեկտար մակերեսով  բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման հողամասի նկատմամբ` համաձայն «Ջիվան Արսենի Հարությունյան» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հատակագծի: 04-094-0063-0018 կադաստրային ծածկագրով հողամասում 2016 թվականին կառուցված 47.9 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը, 2016 թվականին կառուցված 9.3 առակուսի մետր արտաքին մակերեսով ծածկը, 2012 թվականին կառուցված 16.1 քառակուսի մետր մակերեսով ջերմոցը, 2015 թվականին կառուցված 410.3 քառակուսի մետր մակերեսով ջերմոցը թողնել ինքնակամ:

2. Հողատարածքին և շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Երևանյան փողոց, 2-րդ նրբանցք, 10 բնակելի տուն:

3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner