Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշումներով, հիմք ընդունելով Արթուր Գեորգիի Թաթոսյանի 2023 թվականի հուլիսի 12-ի N 2717 դիմումը.Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն Արթուր Գեորգիի Թաթոսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Դեմիրճյան թաղամասի 9-րդ փողոց թիվ 12/1 հասցեում գտնվող` 04-094-0529-0031 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.05 հա մակերեսով հողամասին կից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Դեմիրճյան թաղամասի 9-րդ փողոց թիվ 12/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող` 04-094-0529-0011-ից կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 0.001 հա մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով` ընդլայնման նպատակով օտարելու Արթուր Գեորգիի Թաթոսյանին:
2. Վաճառքի գինը սահմանել կադաստրային արժեքի չափով՝ մեկ քառակուսի մետրի համար 6834.3 ՀՀ դրամ:
3. Հանձնարարել համայնքի ղեկավարին կատարելու սույն որոշումից բխող գործառույթները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |