Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 22-րդ հոդվածի 3-րդ մասով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 213-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով և հիմք ընդունելով «Ալֆա Ֆուդ Սերվիս» ՍՊԸ-ի տնօրեն Վահագն Սարգսյանի 2023 թվականի դեկտեմբերի 19-ի N 6192 դիմումը՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝ 1. Տալ համաձայնություն «Ալֆա Ֆուդ Սերվիս» ՍՊԸ-ի` ի դեմս ընկերության տնօրեն Վահագն Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության` ի դեմս ՀՀ ՏԿԵՆ «Ջրային կոմիտե»-ի միջև Փարաքարի համայնքապետարանի կողմից վարձակալությամբ տրված` Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Չարենցի փողոց 9 հասցեում գտնվող հողամասից 0.095 հեկտար մակերեսով հողամասի /կադաստրային ծածկագիր` 04-094-0012-0076/ նկատմամբ կամավոր սերվիտուտ սահմանելու պայմանագիր կնքելու` համաձայն կից հատակագծի:
2.Հանձնարարել համայնքի ղեկավարին՝ կատարելու սույն որոշումից բխող գործառույթները: |