Այսօր: Երկուշաբթի, 1 Սեպտեմբերի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 172
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 750-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 սեպտեմբերի 2025 թվականի N 750-Ա

ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1746-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության Անշարժ գույքի հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքի մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին օրենքով, ընդունված 2019 թվականի նոյեմբերի 19-ին N ՀՕ-225-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով և միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման Արմավիր-8 նախագիծը հաստատելու մասին Փարաքար համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 2-ի N 19-Ա որոշմամբ, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի 2025 թվականի օգոստոսի 1-ի N 01/7/05648-2025 գրությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 2/փ-234 դրական եզրակացությունը, Փարաքար համայնքի ավագանու 2025 թվականի օգոստոսի 19-ի թիվ 92-Ա որոշումը, հողամասի սեփականատեր Դավիթ Գարուշի Հովսեփյանի 2025 թվականի մայիսի 25-ի N 2425 դիմումը, որոշում եմ՝

1. Դավիթ Գարուշի Հովսեփյանին սեփականության իրավունքով պատկանող (սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական` 12022025-04-0075), Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Պտղունք գյուղում գտնվող՝ 04-082-0306-0056 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության գործառնական նշանակությունը կամ հողատեսքը կորիզավոր, (գոտին՝ Մերձարաքսյան, 3-րդ կարգի կորիզավոր` կադաստրային արժեքը՝ մեկ քառակուսի մետրի համար 411 Հայաստանի Հանրապետության դրամ) 0.062 հեկտար մակերեսով հողամասից՝ 0.04054 հեկտար մակերեսը փոխադրել բնակավայրերի նպատակային նշանակության հողերի կատեգորիա, որպես բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հող՝ բնակելի տուն կառուցելու համար:

2. Փոփոխվող հողի կադաստրային արժեքների տարբերությունը (1 քառակուսի մետր խաղողի համար 4030.8 Հայաստանի Հանրապետության դրամ) 450.4 քառակուսի մետրի համար կազմում է 1 815 472, 32 (մեկ միլիոն ութ հարյուր տասնհինգ հազար չորս հարյուր յոթանասուներկու դրամ երեսուներկու լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, ինչը 60-օրյա ժամկետում պետք է վճարել Փարաքար համայնքի Պտղունք  բնակավայրի բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության 900325185131 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը ճանաչել ուժը կորցրած:

3. Հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Պտղունք, Հայկ Նահապետի փողոց, 1-ին փակուղի, թիվ 22/1 հողամաս (ծածկագիր՝ 04092MKL2TP6):

4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:

5. Հետագա կառուցապատումն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության բնագավառի օրենսդրության պահանջներին համապատասխան, նախապես համաձայնեցված և հաստատված նախագծային փաստաթղթերի հիման վրա Փարաքար համայնքի ղեկավարի կողմից տրված շինարարության թույլտվության համաձայն:

6. Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել վարչական կարգով Փարաքար համայնքի ղեկավարին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԱՆՅՈՒՏԱ ՍԱՖԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner