Այսօր: Հինգշաբթի, 13 Նոյեմբերի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 25
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 10
 

Զեկ. ՀԱԿՈԲ ՄԻՔԱԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ԱՆԺԵԼԱ ՎԱԼԵՐԻԻ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ, ՍԱՄՎԵԼ ՎԱՐԱԶԴԱՏԻ ԲԱՐՈՅԱՆԻ, ԱԼԵՔՍԱՆ ՎԱՐԱԶԴԱՏԻ ԲԱՐՈՅԱՆԻ, ՍՈՒՍԱՆՆԱ ՎԱՐԱԶԴԱՏԻ ԲԱՐՈՅԱՆԻ ԵՎ ՆԱՐԵԿ ՎԱՐԱԶԴԱՏԻ ԲԱՐՈՅԱՆԻ ՄԻՋԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Փարաքար համայնքի ավագանին որոշում է.

1.     Համաձայնություն տալ կնքելու մարզ Արմավիր, համայնք Փարաքար, գյուղ Փարաքար Փարաքար Նաիրի փողոց 9/4 հասցեում գտնվող անշարժ գույքի մի մասի, այն է՝ 667 քառակուսի մետր հատվածի, որն առանձնացված է  2025 թվականի նոյեմբերի 5-ին կազմված շինությունների հատակածով (այսուհետ՝ Անշարժ գույք)/ անշարժ գույքի վարձակալության պայմանագիր Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի և Անժելա Վալերիի Մխիթարյանի, Սամվել Վարազդատի Բարոյանի, Ալեքսան Վարազդատի Բարոյանի, Սուսաննա Վարազդատի Բարոյանի և Նարեկ Վարազդատի Բարոյանի միջև:

2.   Համաձայնություն տալ Անշարժ գույքի վարձավճարի գինը սահմանել ամսական 275.000 (երկու հարյուր յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ:

3.    Համաձայնություն տալ վարձակալության պայմանագիրը կնքելու 1 տարի ժամկետով:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՕՆԻԿ ԱԽՎԵՐԴՅԱՆ


Նախագիծ կազմող ՀԱԿՈԲ ՄԻՔԱԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner