Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով «Ավագ Ավագյան Գագիկի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի նոյեմբերի 5-ին տրված հողամասի բաժանման սխեման և հողամասի սեփականատեր Գեղամ Ռուբենի Սարգսյանի 2025 թվականի նոյեմբերի 11-ի N 5628 դիմումը. որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Գեղամ Ռուբենի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0103-0085 կադաստրային ծածկագրով հողամասի կողմ 1-ին՝ (Առանձնացվող հատված 1) 0.045 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Երևանյան փողոց, 1-ին փակուղի, 9 շինություն:
2.Նույն հողատարածքի` կողմ 2-ին՝ (Առանձնացվող հատված 2) 0.1153 հեկտար մակերեսով հողամասին տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Երևանյան փողոց, 1-ին փակուղի, 9/2 բնակելի տուն:
3.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: