Ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով, 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող կառույցներն իրականացվել են մինչև 2001 թվականի մայիսի 15-ը և դրանց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, կատուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված փաստացի օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, ընդգրկված չէ ինժիներատրանսպորտային օբյեկտների օտարման և սպասարկման համար նախատեսված տարածքներում, հնագիտական, պատմամշակութային հուշարձանների պահպանության գոտիներում, բնապահպանական արժեք ներկայացնող հողամասերում, հիմք ընդունելով 1991 թվականի փետրվարի 2-ի թիվ 1 որոշման մասին 2025 թվականի ապրիլի 29-ին տրված N 19 քաղվածքը, «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2024 թվականի մայիսի 2-ին տրված հողամասի և շինության հատակագիծը, հողամասի համասեփականատեր Հակոբ Երվանդի Ավագյանի և մյուսների 2025 թվականի մարտի 11-ի N 1190 դիմումը. որոշում եմ՝
1. Վերականգնել` Հակոբ Երվանդի Ավագյանի (ծնված 1958 թվականի հոկտեմբերի 31-ին), Գևորգ Հակոբի Ավագյանի (ծնված 1990 թվականի մարտի 13-ին), Անժիկ Արտաշի Հովհաննիսյանի (ծնված 1963 թվականի մարտի 14-ին), Դավիթ Հակոբի Ավագյանի (ծնված 1982 թվականի հոկտեմբերի 11-ին) և Վրեժ Հակոբի Ավագյանի (ծնված 1981 թվականի հոկտեմբերի 24-ին) սեփականության իրավունքները Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղում գտնվող գույքային միավորների՝ 1990 թվականին կառուցված բնակելի տան/նկուղ/, 1990 թվականին կառուցված աստիճանահարթակի, 1990 թվականին կառուցված բնակելի տան, 1960 թվականին կառուցված աստիճանահարթակի, 1994 թվականին կառուցված ծածկի, 1996 թվականին կառուցված ջերմոցի, 1995 թվականին կառուցված օժանդակ շինության, 1996 թվականին կառուցված պարսպի և 04-094-0032-0004 կադաստրային ծածկագրով` 0.1108 հեկտար մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ` համաձայն «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից տրված հատակագծի: Նշված հողամասից 700.0 քառակուսի մետրը հատկացված բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասն է, 140.0 քառակուսի մետր մակերեսով հողամասը առաջին պետական գրանցման աշխատանքների իրականացման ընթացքում կադաստրային քարտեզագրման արդյունքում անշարժ գույքի չափի 20 տոկոսն է, իսկ 268.0 քառակուսի մետր մակերեսով ավել օգտագործվող հողամասն է:
2. 268.0 քառակուսի մետր մակերեսով ավել օգտագործվող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Հակոբ Երվանդի Ավագյանին և մյուսներին` հողամասի տվյալ պահին գործող կադաստրային արժեքի՝ 6834.3 դրամի 30 տոկոսի չափով, որը մեկ քառակուսի մետրի համար կազմում է 2050.29 դրամ: Վճարման ենթակա գումարը կազմում է 549 477,72 (հինգ հարյուր քառասունինը հազար չորս հարյուր յոթանասունյոթ դրամ յոթանասուներկու լումա) Հայաստանի Հանրապետության դրամ, որը ենթակա է վճարման Փարաքարի համայնքային բյուջե՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության 900325191139 հաշվեհամարին:
3. Հողատարածքին և շինությանը տրամադրել հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Փարաքար, Տ. Պետրոսյան փողոց թիվ 9 բնակելի տուն (ծածկագիր 04012KBXEBNP):
4. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանման կողմից:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: