Այսօր: Ուրբաթ, 7 Նոյեմբերի 2025թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 153
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 135-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42,

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 նոյեմբերի 2025 թվականի N 135-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 և 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշումներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի 2025 թվականի հոկտեմբերի 15-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-15102025-04-0195 որոշումը, քաղաքացի Արայիկ Գալուստի Մուրադյանի 2025 թվականի հոկտեմբերի 16-ի N 5156 դիմումը, ավագանու <<Քաղաքաշինության, հողօգտագործման և անշարժ գույքի հարցերի>> մշտական հանձնաժողովի 2025 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 41 որոշումը. Փարաքար համայնքի ավագանին որոշում է՝

1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղում գտնվող` Արայիկ Գալուստի Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող՝ հողամասին կից Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող` 04-065-0047-0026 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հող գործառնական նշանակության 212.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի սուբյեկտի փոփոխություն՝ Արայիկ Գալուստի Մուրադյանի կողմից պետական գրանցում ստանալու նպատակով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -12

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱԲՐԱՀԱՄ

ԱԽՎԵՐԴՅԱՆ ՕՆԻԿ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԼԻԱՆԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱՅԱՆԵ

ԵՍԱՅԱՆ ՆԵԼԼԻ

ԶԱՔԵՎՈՍՅԱՆ ՍՈՒՐԻԿ

ԹՈՐՈՍՅԱՆ ԷՄՄԱ

ՂԱԶԱՐՅԱՆ ՄԱՆՈՒԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ՀԱՅԿԱԶ

ՍԱՖԱՐՅԱՆ ԱՆՅՈՒՏԱ

ՖԱՐՖԱՐՅԱՆ ԱԲՐԱՀԱՄ

ՖԱՐՖԱՐՅԱՆ ԱՎԵՏԻՍ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՕՆԻԿ ԱԽՎԵՐԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner