Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, նկատի ունենալով, որ հողամասն ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների կազմում, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, հիմք ընդունելով «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի մարտի 5-ին տրված շենքի տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը, Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի կողմից 2024 թվականի դեկտեմբերի 15-ին տրված հաշվառման տվյալների մուտքագրման տեղեկանքը (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2024CFJVGK) և հողամասի սեփականատեր Մարգարիտա Յուրիկի Սարգսյանին 2025 թվականի մարտի 11-ի N 1186 դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինականացման համար սահմանված վճարը չի կատարվել 60-օրյա ժամկետում. որոշում եմ՝
1. Օրինականացնել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Հ. Աճառյան փողոց 1-ին նրբանցք թիվ 5 հասցեում գտնվող՝ Մարգարիտա Յուրիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0129-0013 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի վրա կառուցված՝ 48.3 քառակուսի մետր արտաքին մակերեսով օժանդակ շինությունը համաձայն համապատասխան որակավորում ունեցող անձի՝ «ՍԻՆՈՒՍ » սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հողամասի և շինությունների հատակագծի, իսկ հողամասում առկա 22,2 քմ մակերեսով ծածկը թողնել ինքնակամ:
2. Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր օժանդակ շինության համար կազմում է 2316 Հայաստանի Հանրապետության դրամ; Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 111 862,80 (մեկ հարյուր տասնմեկ հազար ութ հարյուր վաթսուներկու Հայաստանի Հանրապետության դրամ ութսուն լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Օրինականացման համար սահմանված վճարը որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում պետք է վճարվի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գործառական վարչության Փարաքար համայնքի Փարաքար գյուղի 900325191154 հաշվեհամարին, չվճարելու դեպքում որոշումը համարել ուժը կորցրած:
4. Ուժը կորցրած ճանաչել հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի հունիսի 16-ի «Մարգարիտա Յուրիկի Սարգսյանի կողմից կատարած ինքնակամ շինությունների օրինականացման մասին» թիվ 500-Ա որոշումը:
5. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: