Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրրի կոմիտեի կողմից 2024 թվականի հոկտեմբերի 16-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-16102024-04-0111 որոշումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2024 թվականի հոկտեմբերի 4-ի «Անգին Համբարձումի Տոնոյանի կողմից կատարած ինքնակամ շինության օրինականացման մասին» թիվ 593-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝
1)որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Ինքնակամ կառույցի օրինականացման համար վճարը 1 քառակուսի մետր կցակառույցի համար կազմում է 590.7 Հայաստանի Հանրապետության դրամ, յուրաքանչյուր ինքնակամ բացված պատուհանի և դռան համար կազմում է 1969 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 29 613.76 (քսանինը հազար վեց հարյուր տասներեք Հայաստանի Հանրապետության դրամ յոթանասունվեց լումա) Հայաստանի Հանրապետության դրամ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: