Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով հողամասի բաժանման սխեման տրված 2025 թվականի փետրվարի 3-ին «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից և հողամասի սեփականատեր Վարդուհի Պետրոսյանի 2025 թվականի փետրվարի 18-ի N 783 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի վարչական սահմաններում գտնվող Վարդուհի Պետրոսյանին սեփականության իրավունքով պատկանող 04-094-0015-0001 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի կողմ 1-ին 0.03 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Գ. Նարեկացու թաղամասի 3-րդ փողոց N 24 հողամաս:
2. Նույն հողատարածքի` կողմ 2-ին 0.0278 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Թաիրով, Գ. Նարեկացու թաղամասի 2-րդ փողոց N 17 հողամաս:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: