Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրրի կոմիտեի կողմից 2025 թվականի մայիսի 14-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-14052025-04-0045 որոշումը, քաղաքացի Լյուդվիգ Արմենակի Մանուկյանի 2025 թվականի մայիսի 29-ի թիվ 2461 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2025 թվականի ապրիլի 28-ի «Լյուդվիգ Արմենակի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասի և շինությունների գործառնական նշանակությունները փոխելու մասին» N 331-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝
1) որոշման 1-ին կետը շարունակել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Խորհրդային բանակի փողոցի թիվ 12 հասցեում գտնվող Լյուդվիգ Արմենակի Մանուկյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0065-0011 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության, գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման 557.0 քառակուսի մետր մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել որպես հասարակական կառուցապատման հող, նույն հողամասի վրա առկա տնտսեական սենյակի՝ գործառնական նշանակությունը փոխել որպես վաճառքի կետ»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: