Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 161
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



15 մայիսի 2024 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ի ԹԻՎ 60-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրրի կոմիտեի 2024 թվականի մարտի 13-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-13032024-04-0223 որոշումը. որոշում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարի 2024 թվականի փետրվարի 1-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մերձավան համայնքի ղեկավարի 2019 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 150-Ա որոշումը նոր խմբագրությամբ շարադրելու մասին» թիվ 60-Ա որոշման մեջ կատարել փոփոխություններ՝

1) որոշման 1-ին կետում «16.4» թիվը փոխարինել «16.6» թվով,

2) 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝ «Օրինականացնել միավորված հողամասերի վրա ինքնակամ կառուցված 74.4 քառակուսի մետր մակերեսով բնակելի տունը և 1 /մեկ/ ինքնակամ բացվածքը: Մեկ քառակուսի մետր բնակելի տան և 1 /մեկ/ բացվածքի օրինականացման վճարը 1969 Հայաստանի Հանրապետության դրամ է: 74.4 քառակուսի մետր բնակելի տան օրինականացման վճարը կազմում է 146 493.6 /մեկ հարյուր քառասունվեց հազար չորս հարյուր իննսուներեք դրամ վաթսուն լումա/ Հայաստանի Հանրապետության դրամ, իսկ 1/մեկ/ բացվածքինը` 1969 Հայաստանի Հանրապետության դրամ: Վճարման ենթակա ընդհանուր գումարը կազմում է 148 462.6 / մեկ հարյուր քառասունութ հազար չորս հարյուր վաթսուներկու դրամ վաթսուն լումա/ Հայաստանի Հանրապետության դրամ: Որոշման ընդունման օրվանից սկսած շինությունների օրինականացման համար հաշվարկված վճարները 30-օրյա ժամկետում պետք է վճարվի Փարաքար համայքնի Մերձավան գյուղի 900325175157 հաշվեհամարին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner