Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 36-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության 2023 թվականի 12 հուլիսի N /27․0․1/32839-2023 պետական փորձագիտական եզրակացությունը. Փարաքար համայնքի ավագանին ոոշում է՝ 1. Սահմանել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման էությունը, ծավալը, պայմանները և իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը: |