Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 7-րդ հոդվածի 4-րդ կետով, 10-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրրի կոմիտեի 2025 թվականի հունիսի 27-ին տրված գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին N Կ-27062025-04-0104 որոշումը, քաղաքացի Հայրապետ Լևոնի Մախաջանյանի 2025 թվականի հունիսի 30-ի N 3148 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Էրեբունի թիվ 17/1 հասցեում գտնվող՝ Հայրապետ Լևոնի Մախաջանյանին սեփականության իրավունքով պատկանող՝ 04-094-0050-0018 կադաստրային ծածկագրով բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում առկա 51,2 քառակուսի մետր մակերեսով շինության՝ խանութի գործառնական նշանակությունը փոխել որպես բնակելի տուն:
2. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման կողմից:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: