Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից 2025 թվականի ապրիլի 25-ին տրված հողամասի բաժանման սխեման և հողամասի համասեփականատեր Աշոտ Սերյոժայի Հայրապետյանի և մյուսների 2025 թվականի մայիսի 29-ի N 2466 դիմումը. որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Աշոտ Սերյոժայի Հայրապետյանին, Գոհարիկ Բալաբեկի Հայրապետյանին, Վարդան Սերյոժայի Հայրապետյանին և Զարինե Սերյոժայի Հայրապետյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող՝ 04-065-0058-0005 կադաստրային ծածկագրով հողամասի կողմ 1-ին՝ (առանձնացվող հատված 1) 0.025 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, 3-րդ փողոց, 2 հողամաս:
2.Նույն հողատարածքի` կողմ 2-ին՝ (առանձնացվող հատված 2) 0.025 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, 3-րդ փողոց, 2/1 հողամաս:
3.Նույն հողատարածքի` կողմ 3-ին՝ (առանձնացվող հատված 3) 0.0268 հեկտար մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, 4-րդ փողոց, 1/2 հողամաս:
4.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: