Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետով և հիմք ընդունելով ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի 2018 թվականի հունվարի 12-ի N 01/16,2/80-18 հանձնարարականը և համայնքի ավագանին որոշում է՝ 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Փարաքար գյուղի Նաիրի, Ռոբերտ Գասպարյան, Սուրբ Հարություն և Մարտի 8-ի փողոցները ասֆալտապատելու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով 2018 թվականի բյուջետային ֆինանսավորման ծրագրային հայտը՝ համաձայն հավելվածի:
2. Համայնքի ղեկավարին (Ս.Վարդանյան)՝ ծրագրային հայտը ներկայացնել համապատասխան մարմիններին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը պահից: |