Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով 2025 թվականի ապրիլի 17-ին «Լենդ Քոնսթրաքշն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից տրված հողամասի բաժանման սխեման և հողամասի համասեփականատեր Աշոտ Երվանդի Զոհրաբյանի 2025 թվականի մայիսի 12-ի N 2132 դիմումը. որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Աշոտ Երվանդի Զոհրաբյանին, Աղավնի Արտաշեի Զոհրաբյանին և Աշխեն Աշոտի Մզիկյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող՝ 04-065-0058-0004 կադաստրային ծածկագրով հողամասի կողմ 1-ին՝ (բաժանվող մաս 1) 462.13 քառակուսի մետր մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, 3-րդ փողոց, 4 բնակելի տուն:
2.Նույն հողատարածքի` կողմ 2-ին՝ (բաժանվող մաս 2) 341.81 քառակուսի մետր մակերեսով հողամասին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, 4-րդ փողոց, 2/2 բնակելի տուն:
3.Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: