Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 50-րդ կետով, հիմք ընդունելով շինությունների բաժանման սխեման տրված 2024 թվականի սեպտեմբերի 18-ին «Ջիվան Հարությունյան Արսենի» անհատ ձեռնարկատիրոջ կողմից և բնակարանի սեփականատեր Սերյոժա Մկրտչյանի 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 6122 դիմումը. որոշում եմ՝
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի վարչական սահմաններում գտնվող՝ Սերյոժա Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող՝ բնակարանի կողմ 1-ին (առանձնացվող հատված 1) 50.7 քառակուսի մետր մակերեսով բնակարանին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, Երևանյան խճուղի, 65 շենք N 36/1 բնակարան:
2. Նույն բնակարանի` կողմ 2-ին (առանձնացվող հատված 2) 70,3 քառակուսի մետր մակերեսով բնակարանին տալ հասցե. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, Փարաքար համայնք, գյուղ Մերձավան, Երևանյան խճուղի, 65 շենք N 36 բնակարան:
3. Սույն որոշումից բխող գույքային իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանումում: