Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Փարաքարի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ՓԱՐԱՔԱՐ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 279-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ Փարաքար ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Փարաքար համայնք
ՀՀ Արմավիրի մարզ, գ. Փարաքար, 6-00-42, 060-53-00-42, info@parakar.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 դեկտեմբերի 2021 թվականի N 279-Ա

ԻՐԱՎՈՒՆՔ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՉՊԱՀՊԱՆՎԱԾ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ, ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱՑԻ ԱՌԿԱ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՐՄԵՆ ՎԱԶԳԵՆԻ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի N 259- Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քննարկելով Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղի Վ.Մամիկոնյան փողոց 3-րդ նրբանցք թիվ 12 տան բնակիչ Արմեն Վազգենի Նիկողոսյանի դիմումը, պարզվել է, որ. համաձայն «Մալխասյանց փաստաբանական կենտրոն» ՍՊԸ-ի կողմից 25.09.2021 թվականի կատարած չափագրության, Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող փաստացի առկա սահմանազատված 0.00357 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա Արմեն Վազգենի Նիկողոսյանը կառուցել է բնակելի տուն և տիրապետում է այդ գույքը որպես սեփականություն, սակայն դրա նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված հողհատկացման և քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը: Բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը` 2000 թվականին, հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանափակումների կազմում, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ: Հաշվի առնելով վերը նշվածը, հիմք ընդունելով, որ անշարժ գույքը բավարարում է 2008 թվականի հունիսի 10-ին ընդունված ՀՕ-117-Ն օրենքի 1-ին հոդվածով նախատեսված պայմաններին և ղեկավարվելով «Իրավուքն հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 14-ի թիվ Կ-14122021-04-0059 որոշումը.

1. Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Թաիրով գյուղում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասում մինչև 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված, 80% և ավելի ավարտվածության աստիճան ունեցող բնակելի տունը և 0.00357 հա մակերեսով հողամասը համարել Արմեն Վազգենի Նիկողոսյանի /ծնված 04.06.1973 թ./ սեփականությունը:

2. Բնակելի տանը և հողատարածքին տրամադրել հասցեն. Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ, գյուղ Թաիրով, Վ.Մամիկոնյան փողոց 3-րդ նրբանցք թիվ 12 բնակելի տուն:

3. ՈՒժը կորցրած ճանաչել Փարաքար համայնքի ղեկավարի 2021 թվականի նոյեմբերի «Բնակելի տան նկատմամբ գույքային իրավունքները վերականգնելու մասին» N259-Ա որոշումը:

4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԴԱՎԻԹ ՄԻՆԱՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Հայաստան, ԱՐՄԱՎԻՐ, ՓԱՐԱՔԱՐ, ՆԱԻՐԻ Փ., 42, 1149
6-00-42, 060-53-00-42
info@parakar.am
Պաշտոնական էլ. փոստ` 53052280@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
«ՓԱՐԱՔԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» Համայնքային կառավարչական հիմնարկ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner